Մատչելիության հղումներ

Ջերմեյն Ջեքսոնին դուդուկ են նվիրել


Ջեքսոնների այցը, սակայն, միայն ծանոթության նպատակով էր, եւ զույգը արյուն չհանձնեց: Ջեքսոնի կինը՝ Հալիման, բացատրեց. - «Արյան տեսքից անգամ վախենում եմ»:

Փոխարենը կենտրոնում իրենց արյան նմուշները թողեցին Ջեքսոններին ուղեկցող գործարար Գրիգոր Սերոբյանն ու Միսս Հայաստան - 99-ը՝ Գոհար Հարությունյանը:

«Հույս ունեմ, որ կօգնեմ բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը», - ասաց հայաստանցի գեղեցկուհին:

Կենտրոնի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը Ջեքսոնին նվիրեց հայկական դուդուկ: Բացառված չէ, որ այն գործիքների թիվը, որոնց տիրապետում է Ջերմեյնը, ավելանա եւս մեկով, մանավանդ, որ Ջիվան Գասպարյանի կատարումները նրան շատ են դուր եկել:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG