Մատչելիության հղումներ

Բաքվում կայացել է ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գրքի շնորհանդես


Բաքվում չորեքշաբթի օրը կայացել է բրիտանացի լրագրող Թոմ դե Վաալի՝ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված «Սեւ այգի» (Black Garden) գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը:

«Ես աշխատում էի հանդիպել ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ հասարակ մարդկանց հետ: Գրքի համար ինձ քննադատում են ե'ւ Հայաստանում, ե'ւ Ադրբեջանում: Սակայն համոզված եմ, որ հակամարտության կարգավորման բանալին երկու ժողովուրդների ձեռքում է», - նշել է Թոմ դե Վաալը:

Գրքի հիմքում հեղինակի տարբեր տարիների 120 հարցազրույցներն են Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական գործիչների եւ հասարակ քաղաքացիների հետ:

Ներկայացնելով գիրքը՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը նշել է, թե «հեղինակը փորձել է անաչառ կերպով վերլուծել ղարաբաղյան հակամարտությունը, բայց ցավոք, այդ թեմայով դեռ շատ գրքեր պետք է գրվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG