Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենի պաշտոնի համար ընդդիմությունը առաջադրել է Հրանտ Խաչատրյանի թեկնածությունը


Այսօր Հայաստանի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրեց «Սահմանադրական իրավունք» միության առաջնորդ, «Արդարություն» խմբակցության անդամ Հրանտ Խաչատրյանին: Նրա թեկնածության օգտին հավաքվել է 28 ստորագրություն՝ օրենքով պահանջվող 27-ի փոխարեն: Հրանտ Խաչատրյանի թեկնածությունը պաշտպանել են խորհրդարանի բոլոր խմբակցությունների եւ խմբերի ներկայացուցիչները, բացի կոալիցիոն եռյակից:

Երեկ խորհրդարանը չկարողացավ օմբուդսմեն ընտրել՝ բավարար ձայներ չստացան ո'չ կոալիցիայի թեկնածու՝ կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը, ո'չ էլ ընդդիմության կողմից առաջադրված «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանը: Դրանից հետո խորհրդարանի կոալիցիոն մեծամասնությունը որոշեց կրկին առաջադրել Արմեն Հարությունյանի թեկնածությունը:


Ռուզան Խաչատրյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG