Մատչելիության հղումներ

Տրանսկովկասյան մայրուղին մեկ օրով փակվել է


Ձյունահուսինների վտանգի պատճառով չորեքշաբթի օրը փակվել է երթեւեկությունը Ռուսաստանն ու Հարավային Կովկասը կապող հիմնական ավտոմայրուղով: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի արտակարg իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Իվանովը:

Նրա խոսքերով, հուսինների վտանգի եւ դրանց հարկադիր իջեցման աշխատանքների պատճառով որոշվել է մեկ օրով դադարեցնել երթեւeկությունը ավտոմայրուղով:

«Գիշերը ճանապարհը փակվել էր ձյունահուսինի պատճառով: Հուսինաձյունն արդեն մաքրվել է, սակայն մայրուղին շարունակում է փակված մնալ, քանի որ մասնագետները գնդացիրներից ռմբակոծում են լանջերը, որտեղ մեծ քանակությամբ թաց ձյուն է կուտակվել», - ասել է Իվանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG