Մատչելիության հղումներ

Վրաստանն այլեւս գազ չի ստանում Իրանից


Թբիլիսիի խնդրանքով Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Վրաստանին:

Վրաստանի էներգետիկայի նախարարությունում ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ին հայտնել են, որ «երկրում վերականգնվել է էներգիայի եւ գազի բնականոն մատակարարումը եւ վերացել է գազի լրացուցիչ աղբյուրների անհրաժեշտությունը, ինչի հետեւանքով Վրաստանի խնդրանքով Իրանը փետրվարի 6֊-ից դադարեցրել է գազի մատակարարումը»:

Հունվարի 22-֊ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով Վրաստանը զրկվել էր ռուսաստանյան գազից: Հունվարի 30֊-ից մինչեւ փետրվարի 6֊ը Իրանը Ադրբեջանի տարածքով օրական 2 միլիոն խորանարդ մետր գազ էր առաքում Վրաստան: Իրանական աղբյուրների համաձայն՝ Վրաստանը գազը գնում էր 230 դոլարով մեկ խորանարդ մետրի դիմաց: Վրացի պաշտոնյաները չեն մեկնաբանում այդ տեղեկությունները:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ֊-ի պետդեպարտամենտի անանուն ներկայացուցիչը ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին ասել է, որ «գազի մատակարարման եւ գազամուղների վերաբերյալ երկարաժամկետ համաձայնությունները Վրաստանի եւ Իրանի միջեւ մտահոգության առարկա կդառնան ԱՄՆ-֊ի կառավարության համար»:

«Հուսով ենք, որ գազ մատակարելու մասին համաձայնությունը ժամանակավոր բնույթի է եւ մոտ ապագայում դրա ժամկետը կլրանա», - ավելացրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG