Մատչելիության հղումներ

logo-print
ԱՄՆ-ի քաղաքացիները գտնում են, որ ամենամեծ վտանգն իրենց համար Իրանն է: Այդ են վկայում «Փյու» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները:

1500 հարցվածների 27 տոկոսը համոզված է, որ Միացյալ Նահանգների համար ամենալուրջ վտանգը ելնում է Իրանից: 20 տոկոսը հավատում է, որ ԱՄՆ-ի համար ամենավտանգավոր երկիրը Չինաստանն է, 17 տոկոսը անվանել է Իրաքը եւ 11 տոկոսը՝ Հյուսիսային Կորեան:

Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ կես տարի առաջ ամերիկացիների ընդամենը 9 տոկոսն էր կարծում, որ ամենավտանգավոր պետությունը Իրանն է:

Վերլուծաբանները ենթադրում են, որ ամերիկացիների կարծիքը փոխվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջերս ծագած վիճաբանության պատճառով:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG