Մատչելիության հղումներ

logo-print

Լոս Անջելեսում հանձնելու են Գրեմիի մրցանակները


Մրցանակները շնորհում է Ձայնագրության արվեստի եւ Գիտության Ակադեմիան, որը հիմնվել է 1957 թվականին: Ինչպես «0սկարի» պարագայում՝ Գրեմին էլ դարձել է ոչ միայն համաամերիկյան, այլեւ համաշխարհային երեւույթ, Գրեմիի արժանանալու մասին են երազում բոլոր մայր ցամաքների երաժիշտները:

Այս տարվա Գրեմիի սուպերաստղերն են Մարայա Քերին, Գրին Դեյը, Բիյոնսին, 3ու Թուն, Սթիվի Ուանդերը, Արիթա Ֆրենքլինը, Մարուն Ֆայվը, Բրյուս Սփրինգսթինը, Ջոս Սթոունը, Քայնի Վեսթը, հանդիսավոր համերգին կմասնակցեն բրիտանացի առասպելական աստղերը՝ «Ռոլլինգ Սթոունզն» ու Փոլ Մաք-Քարթնին եւ շատ ուրիշներ:

Ի դեպ, Ձայնագրության ակադեմիան եւ «Սոնի» ընկերությունը հանդես են եկել մի հիրավի ազնիվ նախաձեռնութանմբ, որոշելով թողարկել այս տարվա բոլոր րեմիների առաջադրված երաժիշտների միացյալ ալբոմը, որը կմիավորի թե՜ հաղթողներին եւ թե՜ նոմինանտներին: Իսկ թե ո՞վ կհաղթի՝ կիմանանք փետրվարի 9-ի առավոտյան, որովհետեւ Գրեմիի մրցանակաբաշխությունը սկսվում է Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին: Այդ ժամանակ Լոս Անջելեսում դեռ փետրվարի 8-ն է, ժամը 17-ը: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսի «Սթեփլզ» կենտրոնում:

Բիձա Ռոքեր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG