Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը հորդորում է Եվրախորհրդին սաստել Ադրբեջանին


Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, իր մտահոգությունն արտահայտելով Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատան ոչնչացման առթիվ:

«Դեռեւս 7-րդ դարի Ջուղայի գերեզմանատան խաչքարերը կազմում են ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական ժառանգության մաս», - փաստել է խոսնակը:

Արթուր Բաղդասարյանը հորդորել է Եվրոպայի խորհրդին՝ «կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ վերջ դնել այդ բարբարոսական գործողություններին եւ քայլեր ձեռնարկել իրավիճակի շտկման ուղղությամբ», - հաղորդել է Ազգային ժողովի մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG