Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի եւ Բալթյան պետությունների խորհրդարանականների համաժողով Թբիլիսիում


Երեքշաբթի Թբիլիսիում մեկնարկել է ԱՄՆ-ի Մարշալի հիմնադրամի նախաձեռնած Հարավային Կովկասի եւ բալթյան պետությունների միջխորհրդարանական եռօրյա համաժողովը, որին Հայաստանից մասնակցում են Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն ու նույն հանձնաժողովի անդամ Առաքել Մովսիսյանը:

«Հարավային Կովկասի երկրները պետք է խոսեն ընդհանուր քաղաքական լեզվով, որպեսզի խոչընդոտեն տարածաշրջանում երրորդ երկրների կայսերական նկրտումների իրագործումը», - ըստ «Կովկասպրես» գործակալության, բացման խոսքում նշել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Նրա խոսքերով, Հարավային Կովկասը բալթյան տարածաշրջանից ավելի բարդ է, քանի որ համատեղ բնակության դժվարություններն այստեղ ավելի շատ են: «Հարավային Կովկասը ծանր ժառանգություն է ստացել, մեր պետությունները հայտնվել էին քաղաքացիական պատերազմների եւ զինված հակամարտությունների վտանգի առջեւ», - ասել է Նինո Բուրջանաձեն:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն բարեփոխումների եւ համագործակցության հետ կապված հարցեր, մասնակիցները կփոխանակեն պաշտպանության եւ անվտանգության համակարգերում ժողովրդավարական բարեփոխումների իրենց փորձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG