Մատչելիության հղումներ

Գեւորգ Գեւորգյանը՝ Հայաստանի մշակույթի նախարար


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 7-ի հրամանագրով Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

58-ամյա Գեւորգ Գեւորգյանը երկար ժամանակ աշխատել է հեռուստատեսային ֆիլմերի «Երեւան» ստուդիայում, այնուհետեւ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, որը ղեկավարում էր 1992 թվականից:

Իշխող կոալիցիայի հուշագրի համաձայն «Օրինաց երկիր» կուսակցությանը վերապահված այս պաշտոնը թափուր էր մնացել տարեսկզբից, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության երեւանյան մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական էր ներկայացրել նախկին նախարար Հովիկ Հովեյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG