Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւի դուստրը պաշտոնապես նշանվեց մոսկվացի մեծահարուստի որդու հետ


Կիրակի օրը Ադրբեջանի նախագահի դուստրը՝ Լեյլան Բաքվի արվարձաններից մեկում գտնվող նախագահական նստավայրում պաշտոնապես նշանվեց ռուսաստանցի մուլտիմիլիոնատեր Արաս Ագալարովի որդու՝ Էմինի հետ: Այդ մասին այսօր հայտնել է «Իզվեստիա» թերթը:

Արաս Ագալարովի կարողությունը «Ֆորբս» հանդեսը գնահատում է 360 միլիոն դոլար: Նրա 25-֊ամյա որդին «Քրոկուս ինթերնեշնլ» ընկերության առեւտրային տնօրենն է:

Լեյլան կրթությունը ստացել է Շվեյցարիայում, իսկ Էմինը՝ ԱՄՆ-֊ում: Նրանք ծանոթացել են շվեյցարական լեռնադահուկային առողջավայրերից մեկում:

«Նախագահ Իլհամ Ալիեւը սկզբում դեմ է եղել զույգի ամուսնությանը, բայց ի վերջո համաձայնել է», - պնդում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG