Մատչելիության հղումներ

logo-print
Ջեքսոնները ցանկանում են Եվրոպայում մի շքեղ համալիր կառուցել, որի մեջ կմտնեն հյուրանոց, ռեստորան, սրճարան, թատրոն, հեռուստաալիք: Ջերմեյնի խոսքերով՝ Եվրոպայում այդ բիզնես -ծրագիրն իրականացնելուց հետո իրենց գործունեությունը պետք է տարածեն նաեւ Սաուդյան Արաբիայում եւ Հայաստանում: Ի դեպ, Հայաստանն այս առումով տարածաշրջանում «մենաշնորհ» ունի: Ջեքսոնները դեռ չեն պատրաստվում գնալ Ադրբեջան ու Վրաստան:

Հայաստան այցելության չորս օրերի ընթացքում Ջերմեյնն արդեն հասցրել է ծանոթանալ հայաստանյան մի քանի տեսարժան վայրերի՝ այցելել է Էջմիածին, Մատենադարան, տարբեր թանգարաններ:

«Առաջինը, ինչ տպավորվեց իմ մեջ՝ մարդիկ էին, նրանց բարությունն ու հյուրընկալությունը: Շատ դուր եկան նաեւ կերակուրները՝ հայերը լավ են պատրաստում հավն ու ձուկը», - ասում է նա:

Թե ինչպես կզարգանան Ջեքսոնների եւ Հայաստանի գործարար կապերը, իր հավաստմամբ, կախված է նաեւ այս այցելությունից:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG