Մատչելիության հղումներ

Իտալիայում Հայաստանի պատիվը կպաշտպանեն 5 մարզիկներ


Թուրինում Հայաստանը ներկայացնելու են Վազգեն Ազրոյան - Անաստասիա Գրեբենկինա գեղասահքի պարային զույգը, դահուկորդներ Հովհաննես Սարգսյանը ու Էդմոնդ Խաչատրյանը եւ լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը: Ուրբաթ օրը շքերթի ժամանակ Հայաստանի դրոշը կբռնի գեղասահորդ Վազգեն Ազրոյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամլո քարտուղար Նաթելա Հովասափյանի խոսքերով, հենց Ազրոյանը ունի Հայաստանը ներկայացնող մարզիկներից ամենաբարձր վարկանիշը: Շքերթի ժամանակ մեր մարզիկները կներկայանան «Պումա» ընկերության մարզական համազգեստով:

Թուրին մեկնող Հայաստանի պատվիրակությունը բաղկացած է 18 հոգուց՝ մարզիկները, մարզիչները, 2 լրագրող, սպորտի ղեկավարներ եւ վերջիններիս ուղեկցողներ: Ի դեպ, 5 մարզիկներն արդեն Թուրինում են եւ փորձում են ընտելանալ կլիմայական պայմաններին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստովանել է, որ Օլիմպիական խաղերից մեծ ակնկալիքներ չունի:

«Լավագույն 30 երկրների շարքում ընդգրկվելը կարելի է հաջողություն համարել», - նշել է նա:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG