Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը սպասում է հայ ուսանող իրավաբաններին


Հենց նրանք են գրավել առաջին տեղը մրցույթի հայաստանյան փուլում: Այստեղ մրցում էին 7 թիմեր, որից 2-ը՝ մարզերից: Եզրափակիչ էին դուրս եկել Սլավոնական համալսարանի եւ «Մյուդ» իրավաբանական ինստիտուի խմբերը:

«Դատավորները հաշվի էին առնում ոչ միայն մեր արժանիքները, այլեւ մրցակիցների բացթողումները, որոնք, իմ կարծիքով, նույնպես նպաստեցին մեր հաղթանակին», - ասում է հաղթող թիմի մարզիչ Հրաչյա Մարանգուլյանը:

Անցած տարի եւս Սլավոնական համալսարանի թիմը գրեթե նույն կազմով հաղթել ու մեկնել էր Միացյալ Նահանգներ: 103 երկրների թվում նրանք գրավել էին 80-րդ տեղը: Մարզչի խոսքով, լավ արդյունքին, առաջին հերթին, խոչընդոտել է Միացյալ Նահանգների դեսպանատունը, որը խաղացողներից մի քանիսին մուտքի արտոնագիր չէր տրամադրել: Ի դեպ, Հայաստանում մրցույթը հովանավորում է հենց նույն դեսպանատունը: Արդյունքում Հայաստանը ներկայացել էր ոչ թե 5, այլ 3֊ հոգանոց խմբով:

Մասնակիցներից մի քանիսի կարծիքով, Հայաստանը նոր-նոր է մասնագիտանում միջազգային իրավունքի ոլորտում եւ դեռ չի կարող մրցել Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ:

Խաղի ժամանակ մտացածին երկիրը բաժանվել է 2 նորաստեղծ պետությունների: Այստեղ մեծածավալ գործունեություն է սկսել մի բազմազգ կորպորացիա, որը խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքները:

«Կարծում եմ, սա մի քանի իրական դեպքերի հավաքածու է: Մեզ՝ հայրերիս համար շատ արդիական հարց է, քանի որ մենք ունենք Արցախի՝ որպես իրավական պետություն ճանաչվելու խնդիրը», - ասում է խաղի 3 դատավորներից մեկը՝ Արմինե Առաքելյանը:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG