Մատչելիության հղումներ

logo-print
Երկուշաբթի վերականգնվելու է «Կավկասիոնի» բարձրավոլտ գծով Ռուսաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը, որն ընդհատվել էր երկու շաբաթ առաջ Կարաչաեւո-Չերկեսիայում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարի պատճառով:

«Վնասված հատվածը համարյա ամբողջությամբ վերականգնվել է, ռուսական հոսանքի մատակարարումը կվերականգնվի արդեն այսօր», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ռուս-վրացական «ՎրացՌուսէներգո» ձեռնարկությունից:

Հունվարի 22-ին Կարաչաեւո-Չերկեսիայում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հատվածներում մեկում տեղի էր ունեցել պայթյուն, որը, ռուսաստանցի իրավապահների գնահատմամբ, իրականացրել էին «անհայտ անձինք»: Պայթյունի հետեւանքով ընդհատվել էր Ռուսաստանից օրական 100 մեգավատտ էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան:

Իսկ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հարցազրույցում Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, թե «Վրաստանի նպատակը երկրի էներգետիկ քարտեզից Ռուսաստանը ջնջելը չէ»:

«Մեր էներգետիկ հայեցակարգում կարեւորը հետեւյալն է. որքան հնարավոր է քիչ կախված լինել էներգառեսուրսների մեկ աղբյուրից»», - հայտարարել է Նողաիդելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG