Մատչելիության հղումներ

Սերգեյ Իվանով. «Ռուսաստանը ճնշում չի բանեցնում իր հարեւանների վրա»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը միջազգային անվտանգության հարցերին նվիրված մյունխենյան 42-րդ խորհրդաժողովում հայտարարել է, թե թանկացնելով գազի գինը, Ռուսաստանը ճնշում չի բանեցնում իր հարեւանների վրա։

«90-ականներին Արեւմուտքը սովորեցնում էր մեզ կիրառել շուկայական սկզբունքներ, ինչը մենք այժմ անում ենք: Արեւմտյան գործընկերները վատ են տեղեկացված կամ ապատեղեկացված են Ռուսաստանի գազի քաղաքականության մասին», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Սերգեյ Իվանովը եւ ավելացրել. - «Մենք բարձրացրել ենք գները բոլորի՝ ներառյալ մեր դաշնակից Հայաստանի համար: Եկող տարի նույնը կանենք Բելառուսի համար, երբ գործող պայմանագրի ժամկետը ավարտվի»:

«Պարադոքս է, սակայն միջին ռուսաստանցին գազի համար ավելի թանկ է վճարում, քան միջին ուկրաինացին: Մենք սուբսիդավորում ենք տարեկան 5 միլիարդ դոլարի էժան գազ Ուկրաինայի համար, ինչը հակասում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, եւ Արեւմուտքը Ռուսաստանից պահանջում է հարգել այդ կանոնները», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG