Մատչելիության հղումներ

logo-print

Իրանը եւ ԱՄՆ-ը՝ ամենաբացասական իմիջով երկրներ


BBC-ի պատվերով Globescan սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի եւ Մերիլենդի համալսարանի միջազգային քաղաքականության բաժնի՝ շուրջ 40 հազար մարդկանց շրջանում իրականացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ աշխարհում ամենադրական իմիջը ունեն Ճապոնիան եւ եվրոպական պետությունները: Ամենաբացասական վարկանիշն ունեցող երկրների ցուցակը գլխավորում են Իրանը, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը:

Globescan-ի վերլուծաբան Դագ Միլլերը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հարցման մեջ ընդգրկված 33 երկրների ցուցակում Հայաստանը չկա: Չկան նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, սակայն Ռուսաստանն ու Իրանը ընդգրկվել են:

Նրա խոսքերով, իրանի իմիջը շատ վատ է գնահատվում. այն փաստորեն ամենաբացասականն է: Ռուսաստանը եւս իր դիրքերը զիջել է եւ հիմա ավելի բացասական է գնահատվում, քան անցյալ տարի. - «Մարդիկ բացասական են գնահատում այդ երկրում ռեժիմը խստացնելու միտումը», - նշեց Globescan-ի վերլուծաբանը:

Հարցումը, ի դեպ, անցկացվել է նախքան Ռուսաստանի եւ Ուկրաինայի «գազային վեճը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG