Մատչելիության հղումներ

Զինված հարձակում ինկասատորական մեքենայի վրա


Ուրբաթ երեկոյան ժամը 19-ի սահմաններում անհայտ անձինք Կոմիտասի փողոցում հարձակում են գործել ինկասատորական մեքենայի վրա: Գլխին արձակված կրակոցից սպանվել է մեքենայի վարորդ Ալեքսանդր Դավթյանը, ինչից հետո հանցագործները առեւանգել են «ՎԱԶ - 06» մակնիշի ինկասատորական մեքենան:

Ենթադրվում է, որ հանցագործները հետեւել են մեքենային, քանի որ հարձակումը կատարվել է այն բանից հետո, երբ Կասյան փողոցում գտնվող արտարժույթի փոխանակման կետերից գումարները հավաքելուց հետո, ինկասատորական մեքենան կանգ է առել Կոմիտասի փողոցում գտնվում փոխանակման կետից գումարը վերցնելու: Դավթյանին սպանել են այն պահին, երբ ինկասատորը փոխանակման կետում էր: Դավթյանը չի հասցրել անգամ հանել զենքը:

Փողոցի այդ հատվածը երթեւեկության համար փակվել էր: Կատարվում էր տեղազննում: Դեպքի վայր էր ժամանել նաեւ Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Հարուցվել է քրեական գործ:

Այս պահին հանցագործները բացահայտված չեն: Առայժմ հայտնի չէ նաեւ հափշտակված գումարի չափը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG