Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը մշակույթի նախարարի պաշտոնում առաջարկում է Գեւորգ Գեւորգյանին


Ուրբաթ ուշ երեկոյան ավարտված նիստում «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշեց երկրի նախագահին առաջարկել մշակույթի պաշտոնում «Հայֆիլմ» կինոստուդիայի երկարամյա տնօրեն, անկուսակցական Գեւորգ Գեւորգյանի նշանակումը:

Կուսակցության ղեկավար անդամ, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նիստից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Գեւորգյանի թեկնածության քննարկմանը հաշվի է առնվել նաեւ Հայաստանի 50-ից ավելի մշակույթի գործիչների՝ այսօր առավոտյան «Օրինաց երկիր»-ին ուղղած բաց նամակը՝ Գեւորգ Գեւորգյանի թեկնածությունը առաջադրելու համար:

Նամակը ստորագրել են Սոս Սարգսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Երվանդ Մանարյանը, Գեղամ Գրիգորյանը, Ալբերտ Մկրտչյանը, եւ այլոք, ինչպես նաեւ Շիրակի, Լոռիի, Սյունիքի մարզերից ստեղծագործական մի շարք կոլեկտիվներ:

Կոալիցիայի հուշագրով «Օրինաց երկիր»-ին վերապահված այս նախարարական պաշտոնը թափուր էր մնացել ընթացիկ տարեսկզբից, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության երեւանյան մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական էր ներկայացրել Հովիկ Հովեյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG