Մատչելիության հղումներ

logo-print

Պոլսո պատրիարքը դատապարտել է Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները


Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը դատապարտել է եվրոպական երկրների պարբերականներում տպագրված Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք մեծ զայրույթ են առաջացրել մահմեդական աշխարհում:

«Զանգվածները նվաստացվել են եւ լուրջ հարված է հասցվել քաղաքակրթությունների միջեւ երկխոսության հաստատմանն ուղղղված ջանքերին», - ասել է Մութաֆյանը «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությանը:

Անցած տարվա սեպտեմբերին դանիական հանդեսներից մեկը տպագրել էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք վերատպվել էին եվրոպական այլ երկրներում: Դա բողոքի ալիք է առաջացրել մահմեդական երկրներում:

«Այդ նկարները չեն խախտում մամուլի կամ խոսքի ազատությունը, դրանք խաթարում են բարոյական արժեքները», - ասել է Պոլսո պատրիարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG