Մատչելիության հղումներ

logo-print

«Ի պաշտպանություն Ղարաբաղի» կազմակերպությունը առաջարկներ է ներկայացնում


«Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմակերպությունը Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր անցկացված քննարկումների արդյունքում առաջարկել է Հայաստանի խորհրդարանին պաշտոնապես ճանաչել Ղարաբաղի անկախության լեգիտիմությունը: Ինչպես պարզաբանեց կազմակերպության մեջ մտնող Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, սա նշանակում է, որ «Հայաստանը պետք է ամրագրի, որ Ղարաբաղը օրինական ճանապարհով, միջազգային նորմերը պահպանելով է դուրս եկել Ադրբեջանի կազմից»:

Կազմակերպությունը նաեւ գտնում է, որ քանզի Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղը որպես բանակցային կողմ, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները պետք է դադարեցվեն:

Հայտարարության տեսքով ձեւակերպված այս առաջարկները «Ի պաշտպանություն Ղարաբաղի» կազմակերպությունը որոշեց ներկայացնել Հայաստանի արտգործնախարարությանը, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների դեսպանատներին:

Կազմակերպության անդամները նաեւ իրենց մտահոգությունը հայտնեցին հայ֊-ադրբեջանական բանակցություններում ենթադրաբար քննարկվող որոշ հարցերի առնչությամբ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG