Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (Office for Democratic Institutions and Human Rights - ODIHR) հինգշաբթի հրապարակել է Ադրբեջանում 2005 թվականի նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:

Զեկույցը ներառում է Ադրբեջանի ընտրական համակարգը բարեփոխելու առաջարկությունների փաթեթ, ինչպես նաեւ ողջ ընտրական գործընթացի՝ ներառյալ հետընտրական զարգացումների մանրակրկիտ գնահատականը:

ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի վերջնական զեկուցը հաստատում է ընտրություններից անմիջապես հետո ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական հայտարարությունը, որում Ադրբեջանում կայացած ընտրություններ ճանաչվել են ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորություններին եւ Եվրախորհրդի չափանիշներին չհամապատասխանող:

ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը Ադրբեջանի իշխանություններին է ներկայացնում շուրջ 30 առաջարկ, որոնք վերաբերում են ընտրական գործընթացի եւ օրենսդրության բարելավմանը, մամուլի, հավաքներ անցկացնելու ազատությանը եւ այլն: Զեկույցում նաեւ կոչ է արվում իշխանություններին՝ սահմանափակել տեղական մարմինների միջամտությունը ընտրական գործընթացներին:

«Մենք պատրաստ ենք աջակցել Ադրբեջանի իշխանություններին եւ քաղաքացիական հասարակությանը՝ ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորություններին համապատասխան ընտրություններ անցկացնելու հարցում», - ասված է Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի վերջնական զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG