Մատչելիության հղումներ

Մյունխենի անվտանգության համաժողովը կբացի Վրաստանի նախագահը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ուրբաթ օրը բացման խոսքով հանդես է գալու Գերմանիայում մեկնարկող Մյունխենի անվտանգության տարեկան գիտաժողովում, որին մասնակցում են քաղաքական եւ ռազմական առաջնորդներ աշխարհի շատ երկրներից:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին խոսելու է էներգետին անվտանգության մասին: Անցած ամսվա վերջին Վրաստանի ղեկավարը Հարավային Կովկասը սնող գազատարի պայթեցման համար Ռուսաստանին մեղադրել էր «էներգետիկ սաբոտաժի» մեջ: Պաշտոնական Մոսկվան բոլոր մեղադրանքները հերքել էր:

Համաժողովում, որը տեւելու է մինչեւ կիրակի, արծարծվելու են նաեւ Իրանի ատոմային ծրագրերին, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությանը եւ ՆԱՏՕ-ի հետագա ճակատագրին առնչվող հարցեր:

Մասնակիցերի թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սհեֆերը, Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, շուրջ 50 երկրների ավելի քանի 300 պաշտոնյաներ եւ փորձագետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG