Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Օհայո նահանգում կընդունվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք


ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավարի տեղակալ Թոդ Բուքը չորեքշաբթի օրը ներկայացրել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Օհայո նահանգը ապրիլի 24-ը ամեն տարի պաշտոնապես կնշի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ ի հիշատակ Օսմանյան կայսրության թուրքերի կողմից 1,5 միլիոն սպանված հայերի», - ասված է նախագծում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակից Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին յաս կապակցությամբ ասաց. - «Տեքստը շատ պարզ է՝ նշվում է, որ Օհայոն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Փոխվում է Օհայո նահանգի օրենքը, եւ այդ ուղղոությամբ աշխատում է Հայ դատի հանձնախմբի Արեւելյան Ամերիկայի գրասենյակը»:

Հայ դատի հանձնախմբի Արեւելյան Ամերիկայի գրասենյակի պատասխանատու տնօրեն Դուգ Ջորջարյանի խոսքերով, Քլիվլենդի գրասենյակը աշխատում է, որ նաեւ իր միջամտությամբ անցնի օրենքը: Գրասենյակի անդամները շնորհակալական նամակներ են հղել Օհայո նահանգի կոնգրեսական Թոդ Բուքին:

«Աշխատանքներ են տարվում, որ Օհայոյի հայկական համայնքի 40-50 հազար անդամները հորդորեն մյուս շրջաններից ընտրված կոնգրեսականներին՝ լիագումար նիստի ժամանակ կողմ քվեարկել օրինագծին», - նշեց Ջորջարյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG