Մատչելիության հղումներ

Վրաստանում անհանգստացած են թուրքական նավթատարի վթարի հնարավոր հետեւանքներով


Վրաստանի բնապահպաններն այսօր հայտարարել են, թե թուրքական «Օզմեն» նավթատար տանկերի վթարը, որ տեղի է ունեցել դեռ հունվարի 21-ին Սեւ Ծովի արեւելյան ափերի մոտ՝ Աջարիայից ոչ հեռու, կարող է դառնալ բնապահպանական աղետի պատճառ: Հայտարարության առիթը նավթատարում գտնվող նավթի արտանետումն է Սեւ ծով, որ տեղի է ունեցել այսօր:

Վրաստանի Կանաչների կուսակցության ղեկավար Գեորգի Գաչեչիլաձեն պնդել է, որ նավթը ջրում քիմիական ռեակցիայի արդյունքում վերածվում է թունավոր նյութի (ֆենոլի): Ըստ Կանաչների կուսակցության ղեկավարի, ֆենոլի չեզոքացման համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ, որոնք Վրաստանի կառավարությունը չունի:

Վրաստանի բնապահպանության նախարարությունը, իր հերթին, հաղոդում է, որ Աջարիայի ափերի մոտ անցկացված հետազոտությունները վկայում են, որ բնապահպանական աղետի վտանգ չկա: Թուրքական նավի սեփականատերը որպես տուգանք վրացական իշխանություններին կվճարի 65 հազար լարի (մոտ 36 հազար ամերիկյան դոլար):


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG