Մատչելիության հղումներ

Հայաստանցիները առանց մուտքի վիզայի կարող են գնալ 27 երկիր


«Աշխարհում կա 27 երկիր, որոնք մուտքի վիզա չեն պահանջում Հայաստանի քաղաքացիներից», - հաղորդել է այսօր «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը՝ առանց մանրամասնելու, թե հատկապես որ պետություններն են դրանք:

Ըստ նույն աղբյուրի՝ ամենամեծ հնարավորություններն ունեն ֆինները, դանիացիները եւ ամերիկացիները՝ այդ երկրների քաղաքացիները առանց մուտքի թույլտվության կարող են այցելել 130 պետություն:

Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներից վիզա չեն պահանջում 28 երկրներ:

Աշխարհի 192 պետություններից ամենավատ վիճակում են Աֆղանստանի քաղաքացիները, որոնցից վիզա չի պահանջում ընդամենը 12 երկիր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG