Մատչելիության հղումներ

logo-print
Իրանի նավթի փոխնախարար Մոհամմադ Հոսենիյանը ԻՐՆԱ գործակալությանը հայտնել է, որ կարճաժամկետ համաձայնագրով Վրաստանը 30 օրվա ընթացքում Իրանից կստանա 30 միլիոն խորանարդ մետր գազ: Գազի այդ ծավալի համար Իրանը ստացել է 7 միլիոն դոլար կանխավճար, այսինքն՝ 230 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Վրաստանի իշխանությունների այդ քայլը, ըստ ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» թերթի, վկայում է գազի աղբյուրների դիվերսիֆիկացիայի որոշման քաղաքականացվածության մասին. - «Մեղադրելով 110 դոլար սակագին սահմանած «Գազպրոմ»-ին բոլոր մեղքերի մեջ, Վրաստանի իշխանությունները համարձակվել է Ռուսաստանից գազամատակարարման առումով անկախանալու համար կրկնակի թանկ վճարել», - նշում է թերթը:

Մինչ այժմ Վրաստանի իշխանությունները թաքցնում են Իրանից ներկրվող գազի գինը՝ նախագահ Սահակաշվիլին հայտարարում էր միայն, որ այն «ընդունելի» է:

Նախօրեին «Կվիլիս պալիտրա» թերթի հարցազրույցում Նիկա Գիլաուրին նշել էր, որ բանակցություններում Իրանը ցուցաբերեց «կառուցողական դիրքորոշում». - «Եթե մենք Իրանի հետ համագործակցության շուրջ բանակցություններ չսկսեինք դեռ ացնած ամռանը, այդքան օպերատիվ չէինք կարողանա լուծել այդ երկրից բնական գազ ստանալու հարցը»:

«Ռուսաստանը հուսալի գործընկեր չէ, այդ պատճառով կփորձենք, որ ապագայում Վրաստանի գազի հիմնական մատակարարը լինի Ադրբեջանը», - հայտարարել էր Վրաստանի էներգետիկայի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG