Մատչելիության հղումներ

Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համանախագահները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցություններում միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո խուսափել են լրագրողներին հանդիպելուց եւ շենքից հեռացել են հետնամուտքից:

ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրության կազմակեպություն»-ը բողոքի ցույց էր կազմակերպել արտգործնախարարության շենքի բակում՝ «Ազատություն Ղարաբաղին», «Համանախագահներ, դո’ւրս» ցուցապաստառներով: Ոստիկանությունը ցրել է ցույցը:

Այսօր ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները բանակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ինչից հետո ժամանելու են Երեւան:

Համանախագահների այցի նպատակը Ֆրանսիայում փետրվարի 11-12-ին նախատեսված Քոչարյան - Ալիեւ հանդիպումը նախապատրաստելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG