Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանում Ռուսաստանի նոր դեսպան կարող է նշանակվել Ինգուշեթիայի նախկին նախագահ Ռուսլան Աուշեւը:

Մոսկվայում լույս տեսնող «Նեզավիսիմայա գազետա»-ն այսօր փաստում է, որ այդ ենթադրությունները հիմնվում են նաեւ այն հանգամանքի վրա, որ հունվարին ԱՊՀ ֆուտբոլի չեմպիոնների գավաթի եզրափակիչ խաղում Աուշեւը նստած էր Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովի կողքին եւ երկրպագում էր Բաքվի «Նեւթչի»-ին:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը թափուր է արդեն երկու տարի շարունակ: «Նեզավիսիմայա գազետա»-ն պնդում է, որ 2004 թվականին, երբ այդ պաշտոնից հետ է կանչվել Նիկոլայ Ռյաբովը, նախատեսվում էր դեսպան նշանակել Աստրախանի մարզի նահանգապետ Անատոլի Գուժվինին, սակայն վերջինս հանկարծամահ եղավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG