Մատչելիության հղումներ

Սերգեյ Մարկեդոնով. «Ղարաբաղյան կարգավորման համար Նոբելյան մրցանակը մեր օրոք չէ, որ շնորհվելու է»


«Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար Նոբելյան մրցանակը մեր օրոք չէ, որ շնորհվելու է», - կարծիք է հայտնել Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը:

Բաքվի «Զերկալո» թերթի հարցազրույցում նա չի կիսել ԵԱՀԿ նոր նախագահ Կարել դե Գուխտի լավատեսությունը Ղարաբաղի հարցում:

«Այդ պետական այրը պարզապես ուզում է պատմության մեջ մնալ որպես խաղաղարար», - ասել է Մարկեդոնովը:

«Ես բազմիցս խոսել եմ Ղարաբաղի հայերի հետ եւ եղել եմ այնտեղ: Կարող եմ հավաստիացնել ձեզ՝ նրանցից որեւէ մեկը չի հրաժարվի 1991 թվականին Ղարաբաղում անցկացրած հանրաքվեի լեգիտիմությունից: Կասկածում եմ նաեւ, որ Հայաստանը եւ Ղարաբաղը համաձայնեն հանձնել Լաչինի եւ Քելբաջարի շրջանները՝ դա ինքնասպանություն կլինի ցանկացած հայ քաղաքական գործչի համար», - նշել է Սերգեյ Մարկեդոնովը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG