Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը զիջումներ չի անի»


«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին զիջումներ չի անի», - ըստ «Ինտերֆաքս»-ի, երեքշաբթի օրը Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում ասել է նախագահ Իլհամ Ալիեւը:

«Բանակցությունները շարունակվում են, եւ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել: Ես բազմիցս ասել եմ եւ այսօր էլ ուզում եմ կրկնել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ: Այսինքն՝ որեւէ զիջում չի լինելու տարածքային ամբողջականության հարցում», - հավաստիացրել է Ադրբեջանի նախագահը:

«Ադրբեջանը թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղը անջատվի ո'չ այսօր, ո'չ վաղը, ո'չ էլ 100 տարի հետո», - հայտարարել է Ալիեւը:

Այսօր Ադրբեջանի նախագահը ընդունելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր վաղը ժամանելու են Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG