Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Ազատության առաջխաղացումը անհույս երազանք չէ»


Վաշինգտոնում երեքշաբթիօրը տարեկան ուղերձով ամերիկյան ժողովրդին է դիմել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը: ԱՄՆ-ին հուզող ներքին եւ արտաքին բոլոր խնդիրները ընդգրկող ուղերձը համարվում է նախագահի ամենակարեւոր հայտարարությունը:

«Ժողովրդավարական երկրներում եւս հակասությունները ակնհայտ են: Նույնիսկ ամենասուր քննարկումները կարելի է անցկացնել՝ քաղաքավարության եւ քաղաքակրթության սկզբունքներին հավատարիմ եղանակներով», - հայտարարեց Ջորջ Բուշը:

Արտաքին քաղաքականության մեջ գլխավոր խնդիրը Բուշը համարում է «աշխարհում բռնություններին վերջ տալու կարեւորությունը, ինչը վճռորոշ է Միացյալ Նահանգների ապագայի համար»:

«Ազատության առաջխաղացումը անհույս երազանք չէ», - ասաց ԱՄՆ-ի նախագահը՝ շեշտելով. - «Եթե 1945 թվականին կար միայն երկու տասնյակ ժողովրդավարական երկիր, այսօր դրանց թիվը հասնում է 122-ի»:

Ջորջ Բուշը նաեւ նշել է Աֆղանստանում եւ Իրաքում կանանց մասնակցությամբ անցկացվող ընտրությունները. - «Աշխարհի կեսն ապրում է ազատ երկրներում, սակայն մենք չենք մոռանում նաեւ մյուս երկրները», - ասաց նա՝ նշելով Սիրիան, Բիրման, Զիմբաբվեն, Հյուսիսային Կորեան եւ Իրանը:

«Մեր կամքը չեն կարող կոտրել մեր ուժերի դեմ անզոր լինելու պատճառով Բեսլանում աշակերտներ սպանող, Լոնդոնում մետրո պայթեցնող կամ գերիներին գլխատող ահաբեկիչները», - հայտարարեց Ջորջ Բուշը:

Ակնարկելով տարբեր երկրներից ամերիկյան զորքերի դուրսբերման աննպատակահարմար լինելու միտքը՝ Միացյալ Նահանգների նախագահը ասաց. - «Մեր անվտանգությունը չենք կարող գտնել զորքերը մեր սահմանների մեջ պահելով, ճակատային գիծը մեր ափերին մոտեցնելով»:


Արամ Վանեցյան, Լոս Անելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG