Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը երկքաղաքացիություն չի սահմանելու, բայց դյուրացնելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը հետխորհրդային տարածքում», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի, պատասխանելով հայազգի լրագրողի հարցին՝ Պուտինը հայտնել է, որ «ռուսաստանյան օրենսդրությունը երկքաղաքացիություն չի նախատեսում, եւ այլ երկրների քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց ճակատագիրը կապել Ռուսաստանի հետ, պետք է հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից»:

Այսօր կայացած մամլո ասուլիսում նա միաժամանակ նշել է, որ «հետխորհրդային տարածքում իրադրությունը, իհարկե, առանձնահատուկ է, եւ մենք պետք է ձգտենք պայմաններ ստեղծել, որպեսզի ցանկացողները դյուրացված կարգով ռուսաստանյան քաղաքացիություն ստանան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG