Մատչելիության հղումներ

Երգիծանկարիչները նոր պարբերական են հրատարակում


Ըստ Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարան»-ի, երգիծել՝ նշանակում է «պատառել, կծել, պայթեցնել ու ճաքեցնել»: Բառարանի այս բառահոդվածը մեջբերված է «Երգիծ»-ի անդրանիկ համարի առաջին էջում:

«Ամսագիրն իր էությամբ լիովին համապատասխանում է իր անվանը, այսինքն՝ պատառում է դիմակները, ծիծաղից պայթեցնում ու ճաքեցնում է, կծում է իր երգիծանքով», - ասում է ամսագրի խմբագիր, երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը, ով ավելի հայտնի է Տոտո կեղծանունով:

Ամսագրում տեղ են գտել հիմնականում հայտնի ծաղրանկարիչներ Արզօյի,Վրեժ Քասունու, Ագնես Ավագյանի, Սամվել Աբգարյանի աշխատանքները:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG