Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Ադրբեջանը եւ Հայաստանը դեռ պետք է համաձայնության գան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող երեք հարցի շուրջ:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կա երեք հիմնական խնդիր: Հուսով եմ, մեզ կհաջողվի լուծել դրանցից երկուսը», - ըստ «Ինտերֆաքս»-ի, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը եւ ավելացրել. - «Եթե [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները չառաջնորդեն գործընթացը, բանակցությունները կշարունակեն նախագահները»:

Էլմար Մամեդյարովը, միաժամանակ, թերահավատ է փետրվարի 11-12-ին Ֆրանսիայում կայանալիք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքների հարցում. - «Եթե հայերը շարունակեն պնդել իրենց դիրքորոշումը, ապա չեմ կարծում, որ բանակցություններում առաջընթաց արձանագրվի»:

Իսկ «Ազերիպրես» գործակալության փոխանցմամբ, Էլմար Մամեդյարովը նաեւ տեղեկացրել է, որ այսօր երեկոյան Բաքու կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են Ալիեւ-Քոչարյան առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG