Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Միլիեթ» թուրքական թերթին տված հարցազրույցում ասել է, որ 2008 թվականին «բարենպաստ պայմաններ կստեղծվեն Վրաստանի՝ ՆԱՏՕ֊-ին անդամակցելու համար եւ այդժամ Սեւ ծովը կդառնա ՆԱՏՕ֊-ի ներքին ծով»:

Սահակաշվիլին հույս է հայտնել, որ Թուրքիան կաջակցի Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ֊-ին:

«ՆԱՏՕ-֊ին անդամակցելը կպաշտպանի մեզ արտաքին ագրեսիայից եւ, ինչը ցափազանց կարեւոր է, հնարավորություններ կստեղծի մեր ներքին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար», - կարծիք է հայտնել Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG