Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ստեղծվում է նոր ընդդիմադիր դաշինք


Ադրբեջանի ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները որոշել են միանալ «Ազգային միաբանություն» շարժմանն ու Ազգային անկախության կուսակցության մի թեւին եւ ստեղծել նոր ընդդիմադիր դաշինք: Նախաձեռնության հեղինակը Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին է:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ազգային ճակատի ներկայացուցիչ Իսխակ Ավեզօղլուն հայտնել, որ դաշինքի հիմնական սկզբունքները եւ գործունեության ուղղությունները սահմանող փաստաթուղթը ներկայացվել է կողմերի վերջնական հաստատմանը, իսկ նորաստեղծ դաշինքի ստեղծման եւ դրա անվան մասին պաշտոնական հայտարարությունը կարվի փետրվարի առաջին տասնօրյակում:

«Ազադլիգ» դաշինքը ստեղծվել էր Ադրբեջանի ընդդիմադիր Դեմկուսի, «Մուսավաթ»-ի եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների կողմից 2005 թվականի նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Ընտրություններից հետո «Ազադլիգ»-ը, ինչպես նաեւ ընդդիմադիր երկրորդ դաշինքը՝ «Նոր քաղաքականությունը» («Ենի սիյասեթ») չէին լուծարվել եւ շարունակում են գործել մինչեւ օրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG