Մատչելիության հղումներ

logo-print

Վթարի պատճառով դադարեցվել է էներգամատակարարումը Ադրբեջանից Վրաստան


Վրացական «Թելասի» ընկերության տեխնիկական տնօրեն Ալգիրդաս Կիրլիսը հայտնել է, որ Ադրբեջանի էներգահամակարգում կիրակի օրը տեղի ունեցած խոշոր վթարի պատճառով դադարեցվել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դեռեւս անհայտ պատճառով կիրակի ցերեկը վթար էր տեղի ունեցել Մինգեչաուր-Ապշերոն բարձրավոլտ գծում, ինչի արդյունքում հոսանքազրկվել էին Ադրբեջանի հյուսիսային շրջանները եւ մայրաքաղաքը:

«Թելասի» ընկերության խնդրանքով Ադրբեջանը Վրաստանին օրական 50-100 մեգավատտ էլեկտրաէներգիա էր մատակարարում դեկտեմբերի 26-ին, երբ Վրաստանի արեւմուտքում փոթորիկի պատճառով շարքից դուրս էր եկել «Իմերեթի» բարձրավոլտ կայանը եւ, որպես արդյունք, Թբիլիսիի ՋԷԿ-ի 9-րդ էներգաբլոկը:

Ըստ «Փրայմ-նյուզ» գործակալության, կիրակի ցերեկը ժամանակավորապես ընդհատվել էր նաեւ Վրաստան ռուսական գազի մատակարարումը: Պատճառը խողովակների սառցակալում էր: Մինչդեռ, ըստ «Ինտերֆաքս»-ի, «Կովկասգազտրանս» ընկերության գործադիր տնօրեն Վասիլի Զինովեւը հայտնել է, որ Ռուսաստանը վերականգնել մայր գազատարով գազի անընդհատ մատակարարումը Վրաստան եւ Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG