Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցան բուհի կառավարող խորհրդի նախագահի ընտրությունները: Առաջին անհաջող փորձից հետո, երբ առաջադրված միակ թեկնածու, ԵՊՀ հունվարի 16-ին նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը չստացավ խորհրդի անդամների մեծամասնության կողմ ձայները, այսօր առաջադրված միակ թեկնածուն՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ստացավ ձայների ճնշող մեծամասնությունը:

Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը, ի դեպ, այսօր նույնպես առաջադրվել է, սակայն նախկին ռեկտորը ինքնաբացարկ է հայտարարել՝ հիմնավորելով, թե իր թեկնածության շուրջ չափազանց շատ շահարկումներ են եղել մամուլում:

Խորհրդի առաջին նիստում որոշվել է, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 22-ին:

Ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե անցած անգամ (երբ չընտրվեց Ռադիկ Մարտիրոսյանը) ինքը ասել էր, թե ցանկություն չունի դառնալ խորհրդի նախագահ, Սարգսյանը արձագանքեց. - «Ես երբեւիցե չեմ ակնկալել, որ կարող է իմ թեկնածությունը դրվել քվեարկության համար: Ցանկանալ-չցանկանալու խնդիր չէ. դեպքեր են լինում, հանգամանքներ են լինում, որ դասավորվում են այնպես, որ մարդու ծրագրերին չեն համընկնում: Կարծում եմ, սա այդ դեպքերից մեկն է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG