Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի Մալաթիա Սեբաստիա համայնքի դատախազի օգնականը մահացել է սեփական աշխատասենյակում


Դատախազությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել, որ այսօր մոտավորապես ժամը 18.30-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա համայնքի դատախազի օգնական Արշակ Կարախանյանի դիակը հայտնաբերվել է նրա աշխատասենյակում:

Կարախանյանը մահացել է իրեն ամրագրված ատրճանակից արձակված կրակոցից: Կատարվածը, ամենայն հավանականությամբ, ինքնասպանություն է:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունն իրականացնում է Գլխավոր դատախազության կարեւորագույն գործերով քննիչների խումբը:

Արդարադատության նախարարության խոսնակի կարծիքով, դեռեւս վաղ է պնդել, թե մոտ 50-ամյա Կարախանյանը, որ չորս երեխաների հայր էր, ինքնասպան է եղել:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG