Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները ընտրական նույն խմբում են


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է առաջին խմբում: Նույն խմբում է նաեւ Ադրբեջանը:

Շվեյցարական Մոնթրո քաղաքում կայացած վիճակահանության արդյունքներով, առաջին խմբում են նաեւ Պորտուգալիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի եւ Ղազախստանի հավաքականները: Ըստ մրցակարգի, թիմերը պետք է միմյանց հետ անցկացնեն երկուական հանդիպում՝ սեփական հարկի տակ եւ հյուրընկալվելիս:

Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականները երբեք միմյանց հետ չեն հանդիպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG