Մատչելիության հղումներ

«Բանկային համակարգը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղն է»


«Բանկային համակարգը՝ Հայաստանի տնտեսության ամենադինամիկ զարգացող հատվածն է», - փաստում է «Ինտեր֊Ռեյտ» գործակալությունը՝ մանրամասնելով, որ դա պայմանավորված է ներքաղաքական կայունությամբ եւ Կենտրոնական բանկի կոշտ քաղաքականությամբ:

Միեւնույն ժամանակ գործակալությունը փաստում, է որ բանկային ակտիվների հարաբերակցությունը ներքին համախառն արդյունքի նկատմամբ մնում է ցածր՝ 19 տոկոս:

Հայաստանի բոլոր բանկերի ակտիվները կազմում են մոտ 890 միլիոն դոլար: Այդ ակտիվների շուրջ 50 տոկոսը բաժին է ընկնում 4 բանկերի՝ HSBC, Արդշինինվեստ, Խնայբանկ եւ Կոնվերսբանկ: Հայաստանի բոլոր դեպոզիտների մեկ երրորդը պահվում է HSBC բանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG