Մատչելիության հղումներ

Աշխարհի գործարարները թռչնագրիպը համարում են այս տարվա թիվ մեկ սպառնալիքը


Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում այսօր հրապարակված հետազոտության համաձայն, աշխարհի գործարարները թռչնագրիպն են համարում 2006 թվականի գլխավոր սպառնալիքը:

«Գլոբալ ռիսկեր-֊2006» զեկույցը փաստում է, որ ահաբեկչական գործողությունները եւ նավթի գների հետագա աճը նույնպես վտանգավոր, բայց պակաս հավանական են համարվում:

Ըստ այդ փաստաթղթի, եթե թռչնագրիպը սկսի անցնել մարդուց մարդուն, մահացությունը կարող է հասնել 1918֊-1919 թվականների մակարդակին, երբ իսպանական գրիպի համաճարակը 40-֊50 միլիոն մարդու կյանք խլեց:

Ահաբեկչության վտանգը այս տարի պակաս հավանական է համարվում, քանզի, զեկույցի հեղինակների պնդմամբ, ահաբեկիչների հնարավորությունները նվազել են:

Միեւնույն ժամանակ զեկույցում կարծիք է արտահայտված, որ եթե նույնիսկ նավթի գները հասնեն 100 դոլարի մեկ բարելի դիմաց, դա երկար չի պահպանվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG