Մատչելիության հղումներ

Գազի ճգնաժամ նաեւ Թուրքիայում


Թուրքիայում դադարեցվել է գազամատակարարումը Իզմիթ նահանգի 20 խոշոր ձեռնարկություններին: Երկրի ղեկավարությունը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով ավելացնել «Երկնագույն հոսանք» գազատարով մատակարարվող գազի ծավալները:

Գազի ճգնաժամը Թուրքիայում պայմանավորված է նրանով, որ Իրանը համարյա 3 անգամ կրճատել է գազամատակարարումը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Թեհրանը դա բացատրել է անսովոր ցուրտ եղանակի պատճառով առաջացած գազատարի անսարքություններով: Կրճատվել է նաեւ Ուկրաինայից ներկրվող գազի ծավալը:

«Մենք անում ենք հնարավոր ամենը, որպեսզի Թուրքիան գազի հետ կապված խնդիրներ չունենա: Անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն լրացուցիչ հզորություններ, մասնավորապես՝ ՀԷԿ-երը», - ըստ «Նովոստի» գործակալության, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: - «Կարծում եմ, որ ռուսաստանյան գազի մատակարարման ավելացման հետ կապված խնդիրներ չեն ծագի»:

«Միլլիեթ» թերթի վկայությամբ, ճգնաժամի պատճառով կրճատվել է գազամատակարարումը ՋԷԿ-րին: Հաշվի առնելով անսովոր ցուրտ ձմռանը, բնակչության գազամատակարարումը չի սահմանափակվի:

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Հիլմի յուլերը հայտարարել է, որ ստեղծված խնդիրը կվերացվի առաջիկա օրերին, եւ «իշխանությունները ձգտում են, որ գազի պակասը բացասական ազդեցություն չունենա բնակչության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG