Մատչելիության հղումներ

Տեղումները կշարունակվեն եւս մի քանի օր


Անսովոր ձյունառատ եղանակը Հայաստանում, ըստ «Հայհիդրոմետ» ծառայության ղեկավար Ալբերտ Թորոսյանի, առաջիկա օրերին կպահպանվի: Սպասվում է նաեւ օդի ջերմաստիճանի որոշակի անկում:

«Սպասվում են [առաջիկա հինգ օրերին] տեղումներ: Սպասվում է ձյուն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թորոսյանը: - «Եվ հաջորդ երեք օրվա ընթացքում կդիտվի ջերմաստիճանի իջեցում մինչեւ 20-25 աստիճան առանձին լեռնային շրջաններում: Իսկ Աշոցքում կարող է 30-ի էլ հասնի: Երեւանում ջերմաստիճանը կլինի 10-13 աստիճան»:

Թորոսյանը նաեւ ասաց, որ ձյան ծածկույթի բարձրությունը Ապարանում հասել է 82 սմ-ի, Հրազդանում՝ 76-ի, Շիրակում՝ 60-ի, Լոռիում՝ 45 սմ-ի: Ամենաառատ տեղումները գրանցվել են Ջերմուկում՝ ձյան բարձրությունը կազմել է 110 սմ: Երեւանում այսօր ձյան ծածկույթի բարձրությունը կազմում է 55 սմ:

«Դա, փաստորեն, ավելին է վերջին հարյուր տարվա ընթացքում Երեւանում դիտված ձյան բարձրությունից», - հավելեց Ալբերտ Թորոսյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG