Մատչելիության հղումներ

Նշելու ենք Սիրո ազգային տոն


Փետրվարի 12-13-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում ելույթ կունենան Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Աիդա Սարգսյանը, Համլետ Գեւորգյանը, Անդրեն:

«Ես կփորձեմ ոչ միայն տոն պարգեւել, այլեւ վայելել այդ տոնը: Ուզում եմ, որ բոլորն իմանան մեր ազգային տոների մասին: Ինձ համար էլ սա գեղեցիկ բացահայտում էր», -ասում է երգիչ Արսեն Սաֆարյանը:

«Դպրոցում ազգային տոների մասին քիչ է խոսվում», - գտնում է Նազենի Հովհաննիսյանը, ով վարելու է տոնական համերգները: - «Սբ. Սարգսի մասին փոքր ժամանակ չգիտեի: Հետագայում ինքս հետաքրքվեցի, կարդացի, ու հիմա բավական ծանոթ եմ ազգայինին»:

Միջոցառումների մասնակիցներին բաժանվելու են տոնական բացիկներ. դրանք բոլորին կներկայացնեն տոնի պատմությունն ու նշանակությունը:

Իսկ համերգից հետո՝ փետրվարի 13-ի երեկոյան, հանդիսատեսը կմասնակցի Տեառնընդառաջի միջոցառումներին: Ամեն տարի Արարատյան թեմը խարույկի շուրջ միջոցառումներ է կազմակերպում: Այս տարի տոնի մեծ խարույկը, Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանի խոսքով, ամենայն հավականակնությամբ, կվառվի Ազատության հրապարակում:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG