Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չորեքշաբթի որոշեց առայժմ չզրկել Ադրբեջանին ձայնի իրավունքից: Ադրբեջանից Ստրասբուրգ ժամանած պատվիրակության անդամները հարցի քննարկման փուլում եւ մինչեւ որոշում կայացնելը բավականին լուրջ լոբբիստական աշխատանք էին տարել Վեհաժողովի պատգամավորների հետ:

Վեհաժողովը քվեարկությամբ հաստատեց Ադրբեջանի 12-հոգանոց պատվիրակության լիազորությունները: ԵԽԽՎ-ն, սակայն, իրավունք է վերապահել վերադառնալ հարցին՝ եթե մայիսի 13-ին Ադրբեջանի 10 ընտրատարածքներում կայանալիք կրկնական ընտրությունները միջազգային չափանիշներով չանցկացվեն:

Սա, ըստ էության, ոչինչ չի փոխի, քանի որ, ընդդիմությանը խորհրդարանում 10 տեղ հատկացնելով՝ Ադրբեջանի իշխանությունները շատ բան չեն կորցնի:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում լեհ պատգամավոր Յերժի Յասկերնիայի փոխարեն Հայաստանի հարցով զեկուցող է նշանակվել ֆինն պատգամավոր, սոցիալիստ Միկի Էլոն, ով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երբեք չի եղել Հայաստանում, սակայն մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի նկատմամբ եւ կփորձի Հայաստանի մասին անաչառ զեկույց պատրաստել:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG