Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի ամենամեծ ձնեմարդն արդեն պատրաստ է


Այս տարվա «ձնե հերոսի» պատրաստման համար օպերայի տարածքի ողջ ձյունն է օգտագործվել: Հսկայական չափերից բացի, այն նաեւ գեղեցիկ ձեւավորմամբ է աչքի ընկնում՝ ունի աչքեր, գլխարկ ու կոճակներ, իսկ պարանոցին փայլեր են:

«Կոճակները պաղպաղակի գդալներ են, դույլը փոքր է, պիտի փոխեմ», - ասում է վարպետ Անդրանիկը:

Վարպետ Անդրանիկը տարվա խորհրդանիշ կենդանիներին էլ է ձնից պատրաստում: Շուն պատրաստելը, սակայն, նրա հավաստմամբ, համեմատաբար դժվար է, թեեւ որոշել է փորձել:

Վարպետ Անդրանիկը երազում է, որ Հայաստանում էլ սառցե քանդակների մրցույթներ անցկացվեն: Նա վստահեցնում է, որ իր պատրաստած ձնեմարդը հաստատ մրցանակ կստանար: Նրա խոսքով, այս գործը նկարչի եւ քանդակագործի լուրջ կարողություններ է պահանջում, թեպետ ինքը նման կրթություն չունի:

Ձնե քանդակները, բնականաբար, ժամանակավոր են. վարպետ Անդրանիկի միակ վարձատրությունը մարդկանց գոհունակությունն է. -
«Ինձ համար ամենամեծ հաճույքը տեսնելն է երեխաներին, ովքեր հատուկ գալիս են ձնեմարդու հետ նկարվելու»:

Վարպետ Անդրանիկը պատմում է, որ առաջին տարին ինքը ստիպված էր անգամ գիշերները հսկել, որ անցորդները չքանդեին ձնեմարդուն: Այս տարի, սակայն, նա նկատել է, որ անգամ անծանոթներն են խնամքով վերաբերում իր քանդակին:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG