Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Հայերը ճողոպրել եւ խայտառակ կերպով վերադարձել են հայրենիք»


«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Բաքվում ընդունել է «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի մարզիկներին եւ մարզիչներին: Նախագահը նրանց շնորհավորել է Մոսկվայում «Համագործակցության գավաթը» շահելու առիթով եւ ասել է, որ դա ադրբեջանական սպորտի մեծ նվաճում է:

«Գավաթն այժմ Բաքվում է: Դա վկայում է ադրբեջանական սպորտի բարձր մակարդակի, մեզանում տարբեր մարզաձեւերի արագ զարգացման մասին, մեզ համար շատ կարեւոր էր, որ կիսաեզրափակիչում մրցակիցը Հայաստանի թիմը լինի, սակայն նրանք ճողոպրել ու խայտառակ կերպով վերադարձել են հայրենիք: Դա մեծ արձագանք է ստացել, մարզասերների վրդովմունքն է հարուցել. մի բան է պարտվել, այլ բան է՝ փախուստի դիմել», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Այսօր մեզ մոտ կրկնակի տոն է. մի կողմից, մենք ապացուցել ենք մեր առավելությունը մրցակցի նկատմամբ, մյուս կողմից, գավաթն ենք շահել: Դա բարձր արդյունք է, մարզական մեծ նվաճում, գաղտնիք չէ նաեւ, որ դա մեր երկրի’ նվաճումն է, մեր հաղթանա’կը, հուսով եմ, որ մենք կշարունակենք հաղթանակները բոլոր բնագավառներում», - «Նեֆթչի» ակումբի հետ հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG