Մատչելիության հղումներ

«Լուկօյլ»-ը Կասպից ծովում հայտնաբերել է նավթի եւ գազի խոշոր հանքավայր


Ռուսաստանյան «Լուկօյլ» ընկերությունը հայտարարել է, որ նավթի եւ գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել Կասպից ծովի հյուսիսում՝ Աստրախանից 220 կիլոմետր հեռավորության վրա:

«Ռոսբիզնեսկոնսալտինգ» գործակալության փոխանցմամբ, հանքավայրը կարող է օրական տալ մինչեւ 800 տոննա թեթեւ՝ ծծմբի ցածր պարունակությամբ նավթ:

Հանքավայրի ընդհանուր ծավալները գնահատվում են մինչեւ 600 միլիոն բարել նավթ եւ 34 միլիարդ խորանարդ մետր գազ, ընդ որում՝ նավթը կազմում է հանքավայրի պաշարների 75 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG